Ինչպես դառնալ հերոս․ Ալեն Սիմոնյանն ի՞նքն է ձայնագրել հայտնի տեսանյութը

Ներքին 3 տարի առաջ - 17:03 07-12-2021

Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ սկանդալային տեսանյութի հրապարակումից հետո ԱԺ նախագահն արդարացավ, որ տեսանյութը կոնտեքստից կտրված է։

Դրանից մոտ մեկ ժամ անց նրա օգնական, «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության համահիմնդիր Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց տեսանյութի ամբողջական տարբերակը։

Նախնական տարբերակում պակասում էր միայն այն, որ Ալեն Սիմոնյանն ասում է՝ «մենք էդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում»։ Տեսանյութը դիտելուց հետո մի քանի հարց է առաջանում։

Նախ՝ որտեղի՞ց Ալեն Սիմոնյանին այդ ձայնագրությունը, մի՞թե ինքն է դրա հեղինակը։ Հետո, տեսանյութի նախնական տարբերակը հրապարակել էր «Դեժավյու» տելեգրամյան ալիքը, որտեղ արված հրապարակումները նախկինում մի քանի անգամ մեծ աղմուկ էին բարձրացրել, հատկապես տարատեսակ փաստաթղթերի հրապարակումը։

Ամենից շատ դիտված