Գյումրին ոչ միայն գյումրեցիների սեփականությունն է, այլ հայ ազգի հարստությունն է. Դերենիկ Մալխասյան
copy image url

Գյումրին ոչ միայն գյումրեցիների սեփականությունն է, այլ հայ ազգի հարստությունն է. Դերենիկ Մալխասյան

Խոսք 3 տարի առաջ - 16:49 07-12-2021

Այսօր հայ ժողովրդի ամենաողբերգական օրերից մեկ է, քանի որ ավերիչ երկրաշարժի հետևանքով Սպիտակ, Գյումրի, Վանաձոր քաղաքներում հազարավոր մարդիկ մահացան, մնացին անօթևան։

Oragir.news-ը զրուցել է քաղաքական մեկնաբան, ծնունդով գյումրեցի Դերենիկ Մալխասյանի հետ՝ երկրաշարժի հետևանքների, Գյումրիում ապրող երիտասարդների, զբոսաշրջության և քաղաքի զարգացմանը նպաստող ծրագրերի մասին։

-Պարոն Մալխասյան, երկրաշարժից անցել է արդեն 32 տարի, բայց մարդկանց վերքերը դեռ թարմ են։ Այդ դեպքը մոռացության չի մատնվում, կյանքն այդ օրը հիմնովին փոխեց։ Հիմա ի՞նչ հոգեբանական ու ի՞նչ ֆինանսական վիճակում են մարդիկ։

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս անօթևանության խնդիրը պահպանվում է՝ կարող եմ ասել, որ մարդկանց կյանքը, ապրելակերպը, կենցաղը, ամեն ինչը փոխվեց երկրաշարժից առաջ ու հետո, ու շարունակում է փոխվել։ Եղել են բնակարանաշինության հսկայական ծրագրեր «Համահայկական հիմնադրամով» և այլ ծրագրերով, բայց քանի որ այդ գործընթացը շատ երկար ժամանակ է տևել, ընտանիքներ կան (օրինակ երկու կամ երեք հոգանոց), որ երկու սենյականոց բնակարան են կորցրել, ժամանակավոր մնում են տնակներում, քանի որ երեսուն տարիների ընթացքում այդ ընտանիքները մեծացել են։ Այսինքն՝ անօթևանության խնդիրը հենց այդ պատճառով է պահպանվել։ Այն աղքատ խավը, որը հնարավորություն չունի տուն վարձելու կամ գնելու, տեղափոխվում է այն տնակներ, որոնք երկրաշարժից հետո նախատեսված էին մեկ-երկու տարի ապրելու համար, բայց մարդիկ այնտեղ երեսուն տարուց ավել է՝ ապրում են։ Ու ձևավորվել է մի շատ ընչազուրկ, ծայրահեղ ծանր վիճակի մեջ գտնվող խավ, որն ապրում է գյումրեցիների հետ անմիջական, ամենօրյա կենցաղավարությամբ։ Եվ իրենց միջոցով մենք տեսնում ենք երկրաշարժի տխուր հետևանքները։ Սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա երկրաշարժը հսկայական ազդեցություն է ունեցել։ Գյումրին արդյունաբերական քաղաք էր, ու բազմահազարանոց է եղել, կոմունսիտական բառապաշարով ասած, բանվոր դասակարգով, սակայն թե՛ ԽՍՀՄ քայքայումը, թե՛ երկրաշարժը, որը ավիրեց ամբողջությամբ ամեն բան, չէր կարող սոցիալ-տնտեսական հետք չթողնել մարդկանց ապրելակերպի վրա։ Երկրոդ կարևոր հանգամանքն էլ այն է, որ այն օգնությունը, որը տարիներով գալիս էր Գյումրիի երկրաշարժից հետո, մարդկանց որոշակի խավի մոտ ձևավորեց օգնությունից օգտվելու որոշում, ինչը բնական է։ Մարդիկ սկսեցին հետո, իհարկե խոսքս որոշ խավի մասին է, հետ վարժվել աշխատելուց՝ անընդհատ ակնկալելով, որ օգնություն պետք է գա, ինչը նաև այդ առումով հոգեբանական ազդեցություն ունեցավ։

-Այժմ Գյումրիում բնակվելու համար ո՞րն է երիտասարդների մոտիվացիան և հիմնական զբաղմունքը։

-Երիտասարդների հիմնական մասը, ովքեր իրենց համար պատկերացնում են առաջընթաց, արտագաղթում են։ Դա երսուն տարիների ընթացքում եղել է, հիմա էլ կա, հիմա՝ ավելի շատ։ Եթե մենք երիտասարդների ընդհանուր թվի մասին ենք խոսում, դա բոլորովին այլ բան է։ Օրինակ՝ «Թումոն», ընդամենը մի փոքր մասի համար է ինչ-որ զբաղմունք տալիս։ Դա ինչ-որ տնտեսական էֆեկտ չի առաջացնում։ Սխալ կարծիք կա, որ տեխնոլոգիաները երիտասարդության շրջանում մեծ տնտեսական ցուցանիշ են ավելացնում։ Իհարկե, կան ինչ-որ մարդիկ, ովքեր զբաղված են IT տեխնոլոգիաներով և նմանատիպ այլ աշախատանքներ են կատարում։ Իսկ վերջին շրջանում, երբ վերականգնվեց Կումայրի պատմամշակութային արգելոցի տարածքը՝ եվրոպական տիպի շենքերով, մարդիկ գիտեմ, որ անգամ Երևանից տեղափոխվել են Գյումրի ՝ հեռավար աշխատելու նպատակով։ Բայց դա շատ փոքր տոկոսն է կազմում։ Իսկ երիտասարդության մյուս մասը, տնտեսական զբաղմունքի հետ կապված, շատ մեծ խնդիր ունի և այդ հարցը լուծում է ներքին և արտաքին արտագաղթի միջոցով։ Այսինքն՝ վառ հեռանկարներ Գյումրեցի երիտասարդների համար չի նկատվում, ինչն, իրոք, ցավալի է։

-Իսկ զբոսաշրջության հետ կապված՝ ի՞նչ կասեք, այցելությունների քանակի ավելացման տենդենց նկատո՞ւմ եք։

-Զբոսաշրջիկների այցելությունը վերջին տարիների ընթացքում բավականին մեծ զարգացում է ունեցել` 2017 թվականից սկսած։ Կարելի է ասել՝ այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանի կողմից բացվեց Ռուսթավելի փողոցը (որը կոչվում է նաև Վարչապետների փողոց), դրանից հետո սկսվեց պատմական կենտրոնի վերանորոգումը, ինչը հայաստանցիների համար բացեց Գյումրին իր պատմական տեսքով։ Կարելի է ասել՝ տարածաշրջանում նման պահպանվածությամբ տարածք գոյություն չունի։ Սա չէր կարող չգրավել ոչ միայն հայաստանցիներին, այլև օտարերկրացիներին՝ հատկապես ռուսներին, որոնց հոսքը բավական մեծացել է նաև Գյումրիի օդանավակայանով պայմանավորված։ Բայց եթե ասենք տուրիզմի վիճակն իդեալական է, կսխալվենք, որովհետև ենթակառուցվածքների հետ կապված լրջագույն խնդիրներ կան, որնոց լուծումը չգիտես՝ ինչու, չեն տալիս, դրանք ֆինանսների հետ կապված չեն։ Տարօրինակ մի բան ասեմ, որ արդեն մի քանի տարի է՝ չեն լուծվում, օրինակ, հանրային զուգարանների, կայանատեղիների, տրանսպորտի համակարգվածության, ինչպես նաև քաղաքի ընդհանուր միջավայրի պահպանման և մասնավոր սեփականության հետ կապված խնդիրները։ Առհասարակ, զբոսաշրջությունը չի կարող տուրիստական «լոկոմոտիվի» համար մեծ դեր կատարել։ Որոշակի խավի համար զբոսաշրջությունը կարելի է համարել միայն հավելյալ բան, բայց հույս դնել զբոսաշրջության վրա, չի կարելի։

-Դուք ծնունդով գյումրեցի եք, ինքներդ ի՞նչ եք անում քաղաքի զարգացման համար։

-Մոտ երեք տարի առաջ հասկացա, որ Գյումրին ունի նաև գովազդելու, մարդկանց լայն շրջանակին ներկայացնելու և հարուստ պատմամշակութային ժառանգությունը հանրահռչակելու կարիք։ Որովհետև շատ դեպքերում, մարդիկ լինելով 60 կիլոմետր կամ ավելի հեռավորության վրա, ունեն ինֆորմացիայի խնդիր, չեն պատկերացնում։ Իսկ մշակութային և ճարտարապետական շինությունների գովազդ չի եղել։ Սա նաև պետական հոգածության խնդիր է։ Պետությունը, ՏԻՄ-ը պետք է մտածեն այդ մասին, պետք է շահագրգռված լինեն, որ գովազդեն և դրանով հավելյալ եկամուտ բերեն քաղաքին։ Թող մեծամտություն չթվա, բայց ես որոշեցի ստեղծել «Ալեքսադրապոլ․ Լենինական» ֆեյսբուքյան խումբ, որտեղ տեղադրվում են քաղաքին առնչվող նյութեր, նկարներ, տեսանյութեր։ Ու ինձ համար շատ զարմանալի էր, որ 20 հազար հետևորդների մեծ մասը միայն գյումրեցիներ չեն։ Ռեգիոնալ շեղումը բնորոշ է գրեթե բոլոր բնակավայրերին։ Գյումրին, կարծես, ներփակված է իր մեջ։ Շատ էին նեղացրել Գյումրիի իմիջը՝ «խաշ, քյալլա, հումոր...»։ Իրականում Գյումրին հարուստ պատմություն ունեցող քաղաք է։ Այն ալեքսանդրապոլյան շրջանի պատմությունն է, Հայաստանին առնչվող հարուստ պատմամշակութային քաղաք է։ Գյումրիում ծնվել է հայկական բուրժուազիան, մշակույթը, թատրոնը, օպերան։ Գյումրին ոչ միայն գյումրեցիների սեփականությունն է, այլ հայ ազգի հարստությունն է։ Պետք է օգնել, ու նպաստել քաղաքի զարգացմանը։ Քաղաքը համակարգված գովազդի կարիք ունի։ Այսօր մեր ֆեյսբուքյան խմբով առաջատար դիրքերում ենք, բայց սա ոչ մի գրանտային ծրագրով ու հավելյալ ֆինանսավորմամբ չի արվում։ Մենք դա անում ենք մեր սեփական միջոցներով ու մեր թիմով։

Ֆոտոշարքը՝ Ալեքսանդրապել․Լենինական ֆեյսբուքյան էջից։

Քնարիկ Պետրոսյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին