Գերիները ընտրություններից առաջ՝ հերոս, ընտրություններից հետո՝ դասալիք
copy image url

Գերիները ընտրություններից առաջ՝ հերոս, ընտրություններից հետո՝ դասալիք

Ներքին 3 տարի առաջ - 15:27 07-12-2021

Այսօր տելեգրամյան ալիքներից մեկը տեսանյութ էր տարածել, որում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոստովանում է, որ իր համար Բաքվի բանտերում պահվող գերիներն այլևս գոյություն չունեն, և որ ինքը նրանց համարում է դասալիք․ «Հիմա կներես, կարող ա մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են։ Էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։ Որովհետև էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել և փախել են, հայտնվել են գերության մեջ»,- տեսանյութում ասում է Ալեն Սիմոնյանը։

Հատկանշական է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր ռազմագերիները իշխանությունների աչքում լրիվ այլ կարգավիճակ ունեին։ Նրանք հայրենիքի ինքնիշխանության համար պայքարող մարտիկներ էին․ «Դուք պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության ու ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ, այո, նրանք մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ, քարոզարշավի ընթացքում։

Ամենից շատ դիտված