Խոշոր հրդեհ` Երևանում. հրշեջներն ու հագուստի խանութի աշխատակիցները պայքարել են կրակի դեմ. shamshyan.com
copy image url

Խոշոր հրդեհ` Երևանում. հրշեջներն ու հագուստի խանութի աշխատակիցները պայքարել են կրակի դեմ. shamshyan.com

Ներքին 3 տարի առաջ - 14:10 07-12-2021

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեի նկուղային հարկից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ հնարավոր է, կրակի արդյունք է դա:

Հրշեջները քաղաքացիների և հրդեհի վայրի «Եվրոպական հագուստ» խանութի աշխատակիցների հետ, նախ վտանգելով իրենց կյանքը, կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Ծխի հետևանքով խոշոր չափի վնաս է պատճառվել «Եվրոպական հագուստ» խանութին, որտեղ վնասվել է նաև մեծ քանակի հագուստ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Ոստիկանությունն ու ԱԻՆ-ը պարզում են կրակի առաջացման պատճառը:

Ամենից շատ դիտված