Նազարբաևը պատմել է, թե ինչու Ղազախստանը չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական
copy image url

Նազարբաևը պատմել է, թե ինչու Ղազախստանը չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական

Արտաքին 3 տարի առաջ - 19:35 04-12-2021

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պատմել է, թե ինչու 2014 թվականին հանրապետությունը չճանաչեց Ղրիմը որպես ռուսական։ Այս մասին նա ասել է ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հանրաքվե է եղել։ Մենք Ղրիմը չճանաչեցինք որպես ռուսական, քանի որ այդ դեպքում ես պետք է ճանաչեի Հարավային Օսիան, Աբխազիան, Կոսովոն»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ղազախստանը չի ճանաչել թերակղզին նաև որպես ուկրաինական։ Նա ընդգծել է, որ սիրում է Ուկրաինան և անհանգստանում է այնտեղ կատարվող իրադարձությունների համար։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել էր, թե ինչու նախկինում չի ճանաչել Ղրիմը որպես ռուսական։ Լուկաշենկոն ասել է, որ հանրաքվեից հետո Ղրիմը դե ֆակտո և դե յուրե դարձել է ռուսական։ Նա նաեւ հայտնել է, որ մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այցելել Ղրիմ։ Հանրապետության ղեկավարի խոսքով՝ դա կնշանակի Ղրիմի ճանաչումը որպես ռուսական տարածք։

2014 թվականի մարտին Ղրիմում հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում թերակղզին մտավ Ռուսաստանի կազմ։ Արևմտյան երկրները չեն ճանաչել քվեարկության արդյունքները։ Բելառուսը նույնպես պաշտոնապես չի ճանաչել Ղրիմը որպես ռուսական։ Բացի այդ, Լուկաշենկոն հանրաքվեից հետո երբեք չի եղել թերակղզում, թեև Ռուսաստանը վաղուց է նրան հրավիրել այցելել տարածաշրջան։