Մարտունու բնակչին ադրբեջանցիները ծեծելով գերեվարել են, ապա սպանել․ մանրամասներ
copy image url

Մարտունու բնակչին ադրբեջանցիները ծեծելով գերեվարել են, ապա սպանել․ մանրամասներ

Ներքին 3 տարի առաջ - 17:20 03-12-2021

Այսօր Արցախում ադրբեջանցիները հերթական ոճրագործությունն են իրականացրել։ Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի 1956 թվականին ծնված բնակչին ադրբեջանցիները ծեծելով առևանգել են, ապա սպանել։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ խաղաղ բնակիչը պարզապես իր անասուններին արածեցնելիս է եղել, երբ նրա վրա ադրբեջանցիները հարձակվել են։

Արցախից մեզ փոխանցեցին, որ հայկական կողմի ձեռքի տակ նաև տեսանյութ կա, որում երևում է առևանգման պահը։

Արցախից մեզ հայտնեցին նաև, որ դեռևս քաղաքացու դին չի փոխանցվել հայկական կողմին։ Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ։

Ադրբեջանցիները վերջերս գերեվարել էին Մարտունու ևս մեկ բնակչի, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ, և ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել էր հայկական կողմին։

Ամենից շատ դիտված