Ակն ընդ ական․ «կատաղի» ընտրություններ Աբովյանում
copy image url

Ակն ընդ ական․ «կատաղի» ընտրություններ Աբովյանում

Ներքին 3 տարի առաջ - 14:39 03-12-2021

Աբովյան խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները վերածվել են գլադիատորական մարտերի՝ «կա՛մ մահ, կա՛մ ազատություն», տվյալ դեպքում՝ հաղթանակ սկզբունքով։ Հակամարտությունը թեկնածուների միջև թեժացել է հատկապես քարոզարշավի վերջին օրերին։ ՔՊ-ն գործի է դրել բոլոր հնարավոր և անհնարին լծակները իրենց թեկնածու Պավել Ցուգունյանին՝ Աբովյանում հայտնի Պաշին հաղթանակ բերելու համար, ՔՊ-ականներն օգտագործում են պետական բոլոր լծակները, անգամ դպրոցներում տնօրենների մրցույթներ տեղի չեն ունենում, քանի որ խորհրդի ռոմանոսպետրոսյանական անդամները չեն ներկայանում։ Այս կերպ ազդում են գործող տնօրենների վրա, որ ընտրություններին իրենց համար աշխատեն: Դպրոցի տնօրենի ընտրություններ պիտի տեղի ունենան Աբովյանի համար 10 դպրոցում, Գեղաշենի միջնակարգ դպրոցում, վաղը՝ Աբովյանի 5-րդ դպրոցում, սակայն կառավարման խորհրդի ՔՊ-ական անդամները, որոնք Ռոմանոս Պետրոսյանի մտերիմներն ու ազգականներն են, չեն ներկայանալու նիստին՝ այդպես տապալելով ընտրությունները։

Ռինգի ձախ անկյունում Էդուարդ Բաբայանն է, որը Գագիկ Ծառուկյանի մտերիմ ընկերն է, իսկ Ծառուկյանն էլ Աբովյանում «հազար հատ ՔՊ արժե»։ Էդուարդ Բաբայանն էլ օգտագործում է իր թիմակիցների հնարավորությունները՝ ձայներ ապահովելու համար: Աստղային եռանկյունին ամբողջացնում է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Էմիլ Հարությունյանը, որ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյան՝ հայտնի Շշի Մելոյի քրոջ որդին է, հենց այն նույն քրոջ որդին, որը 2019 թվականին «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած կրակոցների ու ծեծկռտուքի մասնակիցն է։

Այդ օրվանից Շշի Մելոյի թիմը հակառակվեց Ծառուկյանի հետ, իսկ հիմա Ծառուկյանին հակառակ մասնակցում են ընտրություններին: Մելիք Մանուկյանը նախ ՕԵԿ-ական էր, հետո դարձավ ԲՀԿ-ական, հիմա էլ դարձել է նիկոլական, բայց հանդես է գալիս Արամ Սարգսյանի թիմով, ում պաշտպանում էր նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մրցապայքարն այսքան թեժ չէր լինի, եթե ընտրություններին մասնակցեր Աբովյանի գործող համայնքապետ Վահագն Գևորգյանը, որը հետհեղափոխական էյֆորիայի ժամանակ նույնիսկ հաղթեց ՔՊ-ին Աբովյանում, և ՔՊ-ականներին նույնը կսպասվեր նաև այս ընտրություններում, սակայն Գևորգյանին թույլ չտվեցին մասնակցել, Ծառուկյանն ու Փաշինյանը այս առումով համաձայնության եկան։

Ի դեպ, Մելիք Մանուկյանի քրոջ որդին՝ Էմիլ Հարությունյանը, իր հարցազրույցներից մեկում ասում է, որ քանդելու է ինչ-որ շինություն ու տեղը կարուսել է սարքելու: Այդ ինչ-որ շենքը, մեր տեղեկություններով, Էդուարդ Բաբայանի տունն է և Ծառուկյանի կառուցած եկեղեցին, որի տեղում նախկինում կարուսելներ են եղել:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի