Կինը կեղծ մեղադրանքի համար դատի է տվել խանութին և 2 միլիոն դոլար է շահել
copy image url

Կինը կեղծ մեղադրանքի համար դատի է տվել խանութին և 2 միլիոն դոլար է շահել

Ավելին 3 տարի առաջ - 21:27 01-12-2021

ԱՄՆ-ի բնակչուհին դատի է տվել խանութների ցանցին գողության մեջ մեղադրանքի համար, հայտնում է LADBible-ը։ Կինը պնդել է, որ մթերքների համար վճարել է, սակայն նրան չեն հավատացել։

Լեսլի Ներսը՝ Ալաբամա նահանգից, 2016 թվականին գնումներ է կատարել Walmart սուպերմարկետում: Ամերիկուհին պատմել է, որ օգտվել է ինքնասպասարկման դրամարկղից, սակայն վճարման պահին խափանում է տեղի ունեցել՝ գումարը քարտից գանձվել է, բայց կտրոնը դուրս չի եկել։

Ելքի մոտ Լեսլին փորձել է աշխատակիցներին բացատրել իրավիճակը, սակայն նրանք չեն հավատացել նրան և մեղադրել են ընդհանուր 48 դոլար գողանալու մեջ։ Այնուհետև Ներսին սպառնացել են դատական ​​գործ հարուցել նրա դեմ, եթե նա 200 դոլար տուգանք չվճարի:

Կինը, ցանկանալով ապացուցել իր անմեղությունը, հակընդդեմ հայց է ներկայացրել։ Լեսլին պնդում էր, որ խանութում հանցավոր ցանց է գործում, որը քաղաքացիներին մեղադրում է գողության մեջ, իսկ հետո նրանցից գումար շորթում։ Դատավարությունը ձգձգվել է, սակայն նոյեմբերի վերջին կայացվել է դատավճիռ ։

Դատարանը պարտավորեցրել է խանութին վճարել Ներսին 2 միլիոն դոլար ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, սակայն Walmart-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ բողոքարկելու են դատավճիռը:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ մեր աշխատակիցները պատշաճ կերպով են վարվել», - ասվում է հայտարարության մեջ: