Իրանի և Աֆղանստանի միջև մարտեր են սկսվել

Արտաքին 3 տարի առաջ - 19:54 01-12-2021

Աֆղանստանի Նիմրոզ նահանգի Կոնգ շրջանում բախումներ են տեղի ունեցել թալիբների անդամների և իրանցի սահմանապահների միջև։ Թալիբները գրավել են իրանական մի քանի անցակետեր։ Այս մասին հաղորդում է Aamaj News-ը։

Ինչպես նշում է թերթը, դեպքի վայրում թեժ մարտեր են մղվում՝ թեթև և ծանր զինատեսակների կիրառմամբ։

Թալիբները նաև օգտագործել են ամերիկյան բանակից գերեվարած HMMWV (Humvees) ամենագնացներ:

Երկու կողմերն էլ համալրման կոչ են արել: Թալիբները խնդրել են տեղի բնակիչներին լքել տարածքը։

Զոհերի և վիրավորների մասին տվյալներ չկան։ Հակամարտության պատճառը դեռ պարզ չէ։

Հավելենք, որ Աֆղանստանում սպանվել է կանանց իրավունքների պաշտպան։ Կնոջ ինքնությունը պարզվել է հագուստից, քանի որ նրա մարմինը աղճատված է եղել, իսկ դեմքին հրազենային վնասվածքներ են եղել։

Հիշեցնենք, որ իրավապաշտպանները մեղադրել են թալիբներին հարյուրավոր նախկին զինվորների սպանության մեջ։ Թալիբները սպանություններ են կատարում վրեժխնդրության համար:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում