Ֆրանսիան պատրաստ է ակտիվորեն նպաստել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև համագործակցությանը՝ Աֆղանստանում իրավիճակը կարգավորելու համար:
«Կայունության վերադարձը պետք է տեղի ունենա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ակտիվ քաղաքական և դիվանագիտական աշխատանքի արդյունքում: Աֆղանստանը չպետք է դառնա ահաբեկիչների ապաստարան, ինչպես նախկինում: Սա պայման է աշխարհում խաղաղության և կայունության համար՝ ընդհանուր թշնամու՝ ահաբեկչության և դրան սատարողների առջև: Այս առումով մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Եվրոպան արդյունավետ համագործակցեն, քանի որ մեր շահերը համընկնում են»,- ասել է Մակրոնը հեռուստատեսային ուղերձում:
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Աֆղանստանում ապակայունացումը կարող է վերածվել դեպի Եվրոպա միգրանտների «անվերահսկելի հոսքերի», Եվրոպան չի կարող միայնակ ընդունել ներկայիս իրավիճակի հետևանքները:
Ֆրանսիացի առաջնորդի խոսքով՝ որոշ ժամանակ անց Փարիզը ծրագրում է Լոնդոնի հետ համատեղ նախաձեռնություններ ներկայացնել Աֆղանստանում իրավիճակը կարգավորելու համար: Բացի դրանից՝ Մակրոնը խոսել է եվրոպական այլ երկրների հետ փախստականներին ընդունելու համատեղ նախագծերի մասին: