Իմ ընտրվելու իրավունքն ինքնին կկայունացնի իրավիճակը. Պուտինը՝ նախագահական նոր ժամկետի մասին
copy image url

Իմ ընտրվելու իրավունքն ինքնին կկայունացնի իրավիճակը. Պուտինը՝ նախագահական նոր ժամկետի մասին

Արտաքին 3 տարի առաջ - 14:42 01-12-2021

Վլադիմիր Պուտինը, պատասխանելով 2024 թվականին Ռուսաստանի նախագահի պաշտոնում իր վերընտրվելու մասին հարցին, հայտնել է, որ դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ արդյոք ընտրություններին, սակայն, նրա համոզմամբ, իր ընտրվելու իրավունքի առկայությունն ինքնին կկայունացնի «ներքաղաքական իրավիճակը երկրում»։

Պուտինը համապատասխան հայտարարությունն արել է «Ռուսաստանը կանչում է» ներդրումային ֆորումում. ՌԴ նախագահը ելույթ է ունեցել առցանց ձևաչափով։