Աշտարակի քաղաքապետը ներկայանում է նոր ոճով․ նախընտրական ու ռուսերեն ռեպ

Ներքին 3 տարի առաջ - 14:04 01-12-2021

Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով իր հայրենի քաղաքում առավել հայտնի է որպես պարզապես Թոմ, որոշել է կրկին քաղաքապետ դառնալու համար ընտրել քարոզարշավին շատ ձայներ հավաքելու յուրօրինակ տարբերակ։

Աշտարակ համայնքի ներկայիս քաղաքապետը իր նախընտրական հոլովակում արված տարիների աշխատանքը, քաղաքացիների հետ հանդիպումները ու առհասարակ իր մասին փորձել է ներկայացնել ռեպերի միջոցով, որը երևակայությունից դուրս մտքեր է արտաբերում։

Թե ի՞նչն է դրդել քաղաքապետին նման ոճով հանդես գալ, կամ ինչու է երգը ռուսերեն, չկարողացանք պարզել իրենից, իսկ Աշտարակ քաղաքի բնակիչները տարբեր կարծիքներ հնչեցրին։

«Մեր Թոմը լավ տղայա, բայց թե խի՞ ա տենց բան արել, չենք հասկանում, ինձ դուր չի գալիս»,- ասաց 42-ամյա Զինա Կոստանյանը։

«Ես չեմ հասկանում այդ նախընտրական ռեպի իմաստը, իրոք անիմաստ բան է, բայց որպես մարդ Թոմը լավն ա»,- 37-ամյա Թելման Իզմաիլյանը։

«Իբր ի՞նչ են արել, մարդ չի հասկանում, կարևորը, որ օն կռասավչիկ ա»,-ասաց 26 ամյա Սմբատ Շահինյանը։

35-ամյա Աշոտն էլ, որը զբաղվում է առևտրով, կարծիք հայտնեց, որ «բլատնոյ» երգն ավելի համահունչ կլիներ Թոմի կերպարին, քան այն, ինչ արվել է։

Ստորև ներկայացնում ենք նաև սոցիալական ցանցում քաղաքացիների արձագանքը նախընտրական հոլովակի վերաբերյալ, որը հիմնականում ծաղրելու առիթ է առաջացրել քաղաքացիների շրջանում

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում