ՀՀ-ին փոխանցված 11 աճյունների ինքնությունը պարզվել է
copy image url

ՀՀ-ին փոխանցված 11 աճյունների ինքնությունը պարզվել է

Ներքին 3 տարի առաջ - 18:59 28-11-2021

Շուրջ մեկ տարի և երեք ամիս անհետ կորած համարվող Ցորի Դ-20 դիվիզոնի տղաների աճյունները գտնվել են։ Ինը զինծառայողների հոգեհանգիստը տեղի է ունենալու դեկտեմբերի երկուսին՝ զինվորական արարողակարգով։ Տեղեկութունը, ըստ «Փաստինֆո»-ի, հայտնել է զինծառայողի հարազատը։

«Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնի տղաների հոգեհանգստի արարողություն տեղի կունենա Ս․Թ-ի դեկտեմբերի երկուսի ժամը 16։30-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Ծնողների խնդրանքով, ծաղկեպսակների համար նախատեսված գումարները կարող են փոխանցել Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանին՝ անհետ կորած զինծառայողների ուխտագնացությունների կազմակերպման նպտակով (բանկային հաշվեհամար՝ 163548011010, Վարուժան Հակոբյան)»,- հայտնել է զինծառայողի հարազատը։

Սույն թվականի նոյեմբերի երկուսին Ադրբեջանը հայկական կողմին փոխանցեց զինծառայողների աճյուններ։

ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, երկար բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող 11 հոգու աճյուն: Նրանց ինքնությունը հաստատվեց դատաբժշկական փորձաքննությունից հետո՝ նրանք ցորի հրետանավորներն էին։ Նրանցից 9-ին՝ Ազատյան Դավիթ Լևոնի, Անտոնյան Հայկ Հովհաննեսի, Դանիելյան Կարեն Բորիկի, Միքայելյան Արտակ Ջիվանի, Օհանյան Նարեկ Արմենի, Պապյան Վահե Արթուրի, Պապիկյան Հայկ Մհերի, Պողոսյան Ռուբեն Արսենի, Պողոսյան Սամվել Ստեփանի, կհուղարկավորեն դեկտեմբերի երկուսին։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում