Ինքնասպանության փորձ՝ Հաղթանակ կամրջի վրա

Ներքին 3 տարի առաջ - 22:17 27-11-2021

Քիչ առաջ Հաղթանակ կամրջի վրայից մի երիտասարդ փորձում էր ցած նետվել։ Պատճառը սոցիալական խնդիրներն էին։ Երիտասարդը չի կարողանում աշխատանք գտնել։ Ըստ նրա՝ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմին, ու վերադառնալուց հետո պարզել է, որ անգամ մնալու տեղ չունի։ Պետության տրամադրած բնակարանը հոսանքի կարճ միացման պատճառով հրդեհվել է։ Այժմ պահանջում է աշխատանք ու ժամանակավոր կացարան, մինչև կնորոգի հրդեհված բնակարանը։

Տեղում աշխատող ԱԻՆ-ի աշխատակիցները, որոնք չցանկացան ներկայանալ, մեզ պատմեցին, որ երիտասարդը մանկատան սան է, և սա ինքնասպանության փորձ անելու առաջին դեպքը չէ։ Արդեն չորս տարի է՝ երիտասարդը պարբերաբար հայտնվում է նման իրավիճակներում, երբ ունենում է որևէ խնդիր։ ԱԻՆ-ի աշխատակիցների վարած բանակցություններից հետո երիտասարդը համաձայնեց անցնել կամրջի ավելի անվտանգ հատված ու ի վերջո հրաժարվեց ցած նետվելու մտքից։

Ամենից շատ դիտված