Բրիտանացի գիտնականները ասպիրինի նոր վտանգավոր հատկություն են հայտնաբերել: Նրանց կարծիքով, բացի ստամոքսի լորձաթաղանթի վրա գրգռիչ ազդեցությունից, դեղամիջոցը վնասակար է նաև սրտի համար։ Դրա օգտագործումը մեծացնում է սրտի անբավարարության առաջացման վտանգը, գրում է Express պարբերականը։
Հետազոտությունն իրականացրել են Սրտի բրիտանական հիմնադրամի և Սրտաբանների եվրոպական միության մասնագետները։ Նրանք ապացուցել են, որ ասպիրին օգտագործելիս սրտային հիվանդությունների առաջացման վտանգը մեծանում է 26%-ով։ Իսկ սիրտանոթային հիվանդություններն, իրենց հերթին, դառնում են աշխարհում մահացության առաջին պատճառը։
Ավելի վաղ բժիշկ Մյասնիկովը հիշեցրել էր ասպիրինի վտանգները երեխաների համար։ Նա նշել է, որ դեղամիջոցը կարող է երեխաների մոտ ասթմա, լյարդի և ուղեղի այտուցվածություն առաջացնել։ Բժիշկը հիշեցրել է, որ ասպիրինը բացարձակապես հակացուցված է մինչև 13 տարեկան երևեխաներին: Ուստի, խորհուրդ չի տրվում օգտագործել այն երեխաների ջերմությունն իջեցնելու համար: