Սինգապուրի առողջապահության նախարարությունը հավանության է արժանացրել Pfizer-BioNTech կոնսորցիումի դեղամիջոցը 5-11 տարեկան երեխաներին պատվաստելու համար։ Այս մասին հաղորդում է The Straits Times թերթը։
«COVID-19-ի տարածման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական խումբը հավանության է արժանացրել պատվաստումների փորձագիտական կոմիտեի առաջարկությունները՝ ընդունել դեղամիջոցն այդ տարիքային խմբի երեխաների իմունիզացիայի համար»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ինչպես սպասվում է, պատվաստումները կսկսեն կատարել ամսվա վերջին։
Փորձագետները կարծում են, որ «առավելությունները գերազանցում են երեխաների համար ռիսկերը, հատկապես վիրուսի շարունակական տեղական փոխանցման և «օմիկրոն» շտամի ի հայտ գալու ֆոնին», նշել են առողջապահության նախարարությունում:
Նախարարությունից պարզաբանել են, որ պատվաստումները կանցկացվեն առաջին և երկրորդ պատվաստումների միջև 21 օրվա ընդմիջումով։