ԱՀԿ-ն ուսումնասիրում է կորոնավիրուսի նոր շտամի ազդեցությունը ախտորոշման վրա
copy image url

ԱՀԿ-ն ուսումնասիրում է կորոնավիրուսի նոր շտամի ազդեցությունը ախտորոշման վրա

Արտաքին 3 տարի առաջ - 09:22 26-11-2021

ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկհովեն առցանց նիստում ելույթի ժամանակ ասել է, որ փորձագետներն ակտիվորեն աշխատում են Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի B.1.1.529 նոր շտամի ուսումնասիրության ուղղությամբ։

Նրա խոսքով, ներկայում մասնագետներին հասանելի է այս տարբերակի առնվազն 100 ամբողջական գենետիկական հաջորդականություն: Ուսումնասիրվում է ախտորոշման, դեղերի և պատվաստանյութերի վրա մուտացիայի հնարավոր ազդեցությունը։

«B.1.1.529 շտամն ունի մեծ թվով մուտացիաներ: Ինչը մտահոգիչ է, քանի որ… դա կարող է ազդել վիրուսի վարքի վրա»,- հավելել է Վան Կերկհովեն:

Ամենից շատ դիտված