Մոսկվայի Կոպտևսկի դատարանը Optima Development ընկերության սեփականատեր Ալբերտ Խուդոյանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման։ Գործարարը մեղավոր է ճանաչվել ավելի քան 3,7 միլիարդ ռուբլու չափով անշարժ գույքի յուրացման մեջ։
Նաև Խուդոյանին պարտավորեցրել են վճարել 800 հազար ռուբլի տուգանք։ Նրա հանցակից ճանաչված Սերգեյ Կոնոպլյովը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ 200 հազար ռուբլի տուգանքով։ Դատավճիռը կարող է բողոքարկվել։
Խուդոյանը կալանավորվել էր 2019 թվականի ամռանը խարդախության և երեք հողատարածքների յուրացման մեղադրանքով։ Նրա նկատմամբ տնային կալանք էր սահմանվել։ Ինքը՝ Խուդոյանը, չի ընդունել իր մեղքը և պնդել է, որ հետապնդումը կապված է իր ընկերության ռեյդերային զավթման հետ։