Չեխիայում արտակարգ ռեժիմ է մտցվել COVID-19-ի պատճառով
copy image url

Չեխիայում արտակարգ ռեժիմ է մտցվել COVID-19-ի պատճառով

Արտաքին 3 տարի առաջ - 21:55 25-11-2021

Չպատվաստված քաղաքացիների համար համազգային արգելափակումից հետո Չեխիայի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են մտցնում։ Այն ուժի մեջ կմտնի 2021 թվականի նոյեմբերի 26-ից։ Այս մասին հաղորդում է Չեխիայի ազգային հեռուստատեսությունը։

Արտակարգ ռեժիմի շրջանակներում կչեղարկվեն 1000-ից ավելի մասնակիցներով զանգվածային մշակութային և սպորտային միջոցառումները, ինչպես նաև ժամը 22.00-ից հետո կփակվեն բարերի, սրճարանների և ակումբների աշխատանքը։ Սակայն Չեխիայի իշխանությունները դեռ չեն համարձակվել դադարեցնել փողոցային նախամանորյա տոնավաճառների աշխատանքը։

Նման արտակարգ միջոցի՝ արտակարգ ռեժիմի ներդրումը պայմանավորված է նրանով, որ այս շաբաթ Չեխիան թարմացրել է օրական կորոնավիրուսային դեպքերի թվի հակառեկորդը՝ 25,864 մարդ։ Այժմ Չեխիան աշխարհում երկրորդ տեղում է Սլովակիայից հետո՝ վերջին շաբաթվա դեպքերի քանակով։

Միևնույն ժամանակ, նոյեմբերի 22-ից Չեխիայում գործում է արգելափակում երկրի այն բնակիչների համար, ովքեր դեռ չեն պատվաստվել COVID-19-ի դեմ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում