Լատվիայի ճգնաժամային կառավարման խորհուրդը որոշում է կայացրել երկրում երեք ամսով արտակարգ իրավիճակ մտցնելու մասին՝ կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշին:
Նիստը տևել է ավելի քան ինը ժամ: Կարինշի խոսքով, երկրի կառավարությունը կհաստատի խորհրդի որոշումը:
Վերջերս ամեն օր Լատվիայում գրանցվում է կորոնավիրուսային վարակի ավելի քան հազար դեպք: