ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության ղեկավար Քենեթ Մաքենզին հայտարարել է, որ Իրանը «շատ մոտ է» միջուկային զենքի ստեղծմանը, հաղորդում է Time-ը։
Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների պնդումների, Իրանն իր միջուկային ծրագրում «ավելի, քան երբևէ» առաջընթաց է գրանցել:
Մաքենզիի խոսքով, Թեհրանն իրական մարտագլխիկի արտադրությունն առաջ մղելու որոշում դեռ չի կայացրել։ Նա կիսում է Իրանի առաջընթացի վերաբերյալ «Ամերիկայի դաշնակիցների մտահոգությունները Մերձավոր Արևելքում»։
«Այս անգամ նրանք շատ մոտ են։ Կարծում եմ, նրանց դուր է գալիս բեկում մտցնելու գաղափարը (այս ոլորտում)»,- ասել է Մաքենզին։
ՄԱԳԱՏԷ-ն նաև նշել է, որ այժմ Իրանի տրամադրության տակ գտնվող, մինչև 60% մաքրության հարստացված ուրանի պաշարները, մոտ է 90% զինանյութի։