Նոյեմբերի 16-ին Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են․ Փաշինյան
copy image url

Նոյեմբերի 16-ին Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են․ Փաշինյան

Ներքին 3 տարի առաջ - 22:05 23-11-2021

Նոյեմբերի 16-ին Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չճշտված տվյալների համաձայն ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել են։ Մի մասը, որ մտածում ենք զոհված են, չճշտված տեղեկությունների համաձայն գերեվարված են։ Մենք ունենք 6 հաստատված զոհ, ունենք 24+8 գերեվարված, բայց այս տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն»,- ասաց վարչապետը։

Վերջինս հավելեց, որ գերեվարվածների մեջ կան վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավոր չի եղել։ «Ըստ էության գերեվարվել է մի իրավիճակում, երբ չէր կարող դիմադրել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը հավելելով, որ նրանց բոլորին վերադարձնելու ուղղությամբ ինտենսիվ աշխատում են։

Ամենից շատ դիտված