Տրանսգենդերների պաշտպանները սպառնալիքներով նամակներ են ուղարկել Ռոուլինգին
copy image url

Տրանսգենդերների պաշտպանները սպառնալիքներով նամակներ են ուղարկել Ռոուլինգին

Ավելին 3 տարի առաջ - 22:42 23-11-2021

Բրիտանացի հայտնի գրող Ջ.Կ.Ռոուլինգը, որը հայտնի է տրանս համայնքի հասցեին իր քննադատությամբ, դժգոհել է տրանսգենդերների պաշտպանների՝ իրեն ուղղված սպառնալիքներից։ Դա սկսվել է այն բանից հետո, երբ մի քանի ակտիվիստներ հրապարակել են նրա հասցեն համացանցում:

Իր Twitter-ում նա հայտնել է, որ սպանության սպառնալիքներ է ստացել։ Սակայն նա չի դադարում խոսել այս թեմայով։ Վերջում Ջոանը կոչ է արել տրանս համայնքների ներկայացուցիչներին ապացուցել, որ այս շարժումը վտանգ չի ներկայացնում կանանց համար։ Դրա համար նրանք պետք է «դադարեն հետապնդել ու սպառնալ նրանց»։

Մինչ այդ Ռոուլինգը հայտարարել էր, որ տրանսակտիվիստների որոշ պահանջներ վտանգավոր է համարում կանանց համար։ Նա նաև քննադատել է այն միտքը, որ տրանսգենդերները նույնական են կանանց հետ ի ծնե։

Արդյունքում գրողին քննադատել են աշխարհի մի քանի երկրներում։ Բացի այդ, նրան նույնիսկ զրկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստացված Ripple of Hope մրցանակից, որը նրան հանձնել է Ռոբերտ Քենեդիի անվան կազմակերպությունը։

Ամենից շատ դիտված