Նորաբակում այժմ խաղաղ է, բայց ամեն պահի գյուղացին  սպասում է  թշնամու հարձակմանը
copy image url

Նորաբակում այժմ խաղաղ է, բայց ամեն պահի գյուղացին սպասում է թշնամու հարձակմանը

Ներքին 3 տարի առաջ - 20:16 23-11-2021

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Սաֆարյանը, իսկ ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունն արդեն դադարել էր։

Թե ինչո՞վ է պայմանավորված սահմանային լարված իրավիճակներ և հիմա ի՞նչ իրավիճակ է Նորաբակում ` փորձեցինք պարզել Նորաբակ համայնքի ղեկավարից և բնակիչներից։

Նորաբակ համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը մեզ հետ զրույցում ասաց.«Իրավիճակը հիմա լավ է, խաղաղ, գյուղացիներն էլ իրենց առօրյա կյանքին են անցել։ Հա, դե երեկ լարված էր, հիմա արդեն լավ է»։

Նորաբակի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին.

«Հոգնել ենք արդեն, ինչքա՞ն կարելի է»

«Կութում ու Նորաբակում թուրքը էլի վրա է տվել, չկռվելով ու վախենալով ավելի շատ ենք կորցնում»

«Որ նայում ենք մեր հասարակությանը, հարց է առաջանում, քանի՞ մարդ է պատրաստ զենք վերցնի ու կռվի անի մի մետր հողի համար»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում