Telegram-ի հիմնադիր Դուրովը Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել
copy image url

Telegram-ի հիմնադիր Դուրովը Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել

Արտաքին 3 տարի առաջ - 09:37 23-11-2021

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը 2021թ.-ի օգոստոսին Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել։ Համապատասխան հրամանագիրը հրապարակված է երկրի կառավարության տեղեկագրի կայքում (JORF)։

Օգոստոսի 23-ով թվագրված փաստաթղթում նշված է նրա անունը, ամսաթիվը և ծննդյան վայրը։

Ինքը՝ Դուրովը, դեռ չի մեկնաբանել Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու մասին տեղեկությունը։

Հայտնի է, որ բացի Ռուսաստանի քաղաքացիությունից, Դուրովն ունի նաև Կարիբյան կղզիներում գտնվող Սենթ Քիթս և Նևիս պետության անձնագիր։