Քիչ առաջ տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհ ունենք: Ըստ աղբյուրների՝ Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վիրավոր զինվորը մահացել է:
Փորձեցինք տեղեկությունը ճշտել Վարդենիսի զինվորական հոսպիտալից, որտեղից հաստատեցին, որ զոհ ունենք, նա Արագածոտնի մարզից է:
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հաստատել էր, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել: