Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել․ ՀՀ ՊՆ
copy image url

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել․ ՀՀ ՊՆ

Ներքին 3 տարի առաջ - 19:21 22-11-2021

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ։

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հանձնարարել հատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերի մարտունակության բարձրացման, ձմեռային պայմաններում ծառայության կազմակերպման ընթացիկ խնդիրներին և ձմեռային զորակոչին վերաբերող հարցերին։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն անդրադարձել է նաև պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներին՝ բարձր գնահատելով դրանց ընթացքն ու արդյունքները։

Խորհրդակցության ավարտին ԶՈՒ գլխավոր շտաբի պետն, ըստ առաջնահերթությունների, խնդիրներ է առաջադրել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի