Սիրիայի քրդական պատվիրակությունը կայցելի Ռուսաստան. Թուրքական մամուլն անհանգստացած է
copy image url

Սիրիայի քրդական պատվիրակությունը կայցելի Ռուսաստան. Թուրքական մամուլն անհանգստացած է

Արտաքին 3 տարի առաջ - 18:29 22-11-2021

Առաջիկայում Ռուսաստան է մեկնելու քրդական պատվիրակություն: Այս մասին հայտնում են քրդական աղբյուրները` նշելով, որ Մոսկվա է մեկնելու մասնավորապես «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) համանախագահ Իլհամ Ամեդը:

Նշվում է, որ նա հանդիպում է ունենալու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև այլ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվելու են Թուրքիայի զինված ուժերի ու նրանց հարող խմբավորումների ռազմական գործողությունները Սիրիայում: