43-ամյա տղամարդը 100-ից ավելի գողություն էր արել

Ներքին 3 տարի առաջ - 16:09 22-11-2021

Նոյեմբերի 18-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Ռուսթավելու փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Սպիտակ քաղաքի 43-ամյա մի բնակչի: Նա խոստովանական բացատրություն տվեց, որ սեպտեմբերին Երևանի Կուրղինյան փողոցի մի խանութի դրամարկղից փող էր գողացել։ Բայց սա ամենը չէր։

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական տվյալները ճշտելիս իրավապահները պարզեցին, որ բերման ենթարկված տղամարդը սեպտեմբերի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց նաև, որ նա Մալաթիա-Սեբաստիա համայնքում անձնական ունեցվածքի 6 գողություն էր արել, որոնցից հինգը նախաքննության փուլում են, իսկ մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում, ինչպես և հանրապետության մարզերում հաջողել էր հարյուրից ավելի գողություն անել։

43-ամյա տղամարդը ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին և ձերբակալվել։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում