Իշխանությունները միանգամից հերթական քարոզչական կուտը նետեցին դաշտ․ Կարեն Վրթանեսյան
copy image url

Իշխանությունները միանգամից հերթական քարոզչական կուտը նետեցին դաշտ․ Կարեն Վրթանեսյան

Ներքին 3 տարի առաջ - 23:32 20-11-2021

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հիշո՞ւմ եք, թե օրեր առաջ, երբ ադրբեջանցիները, ըստ էության, փակեցին ճանապարհները Սյունիքում, իշխանությունները միանգամից հերթական քարոզչական կուտը նետեցին դաշտ, թե բա Երևան–Կապան օդային չվերթ է էսա ուր-որ է բացվում։

Կարծես ուսուցիչները պիտի ինքնաթիռով թռնեին Գորիսից գյուղեր դասեր վարելու համար...

Իսկ երեկ առանց աղմուկի թեման փակվեց. ընկերությունը, որն իբր պետք է այդ չվերթներն իրականացներ, հետ կանչեց դիմումը։

Այս ամենն առավել զավեշտալի է, երբ նայում ես ամսաթվերին...

• Նոյեմբերի 11-ին կառավարությունից հայտնում են, թե 2022-ից կանոնավոր չվերթներ կիրագործվեն Երևանից Կապան։

• Նոյեմբերի 14-ին Կապանում ՏԻՄ ընտրություններ են։

• Նոյեմբերի 16-ին ավիանկերությունը հետ է կանչում չվերթներ իրականացնելու իր դիմումը»։

Ամենից շատ դիտված