Ինչու՞ է Արշակ Կարապետյանը հրաժարական տվել. մանրամասներ
copy image url

Ինչու՞ է Արշակ Կարապետյանը հրաժարական տվել. մանրամասներ

Ներքին 3 տարի առաջ - 14:44 18-11-2021

Օրեր առաջ պաշտոնապես հաստատվեց, որ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին փոխարինել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանով։ Իհարկե, Արշակ Կարապետյանը հենց ինքն է հրաժարականի դիմում գրել, երբ քաղաքական ղեկավարությունից Ջերմուկ-Սիսիան սահմանային հատվածում նահանջի հրահանգ է ստացել։ Սակայն ո՞րն է եղել իրական պատճառը, ինչու՞ և ի՞նչ հրաման նախկին ՊՆ Արշակ Կարապետյանը չի ցանկացել կատարել և ներկայացրել է հրաժարականի դիմում, և հենց իր հրաժարականից անմիջապես հետո Սյունիքի և Վայոց Ձորի սահմանային հատվածում ադրբեջանցիների առաջխաղացման և հայկական դիրքեր կորցնելու մասին լուրերը սառը ցնցուղ դարձան հասարակության համար։ Պաշտոնական Բաքուն հայտնում է հայ զինվորների գերեվարման մասին։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հայկական Զինված ուժերն այսօր Քարվաճառի և Լաչինի շրջաններում «լայնածավալ ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ»։ Մի քանի օր առաջ հայկական կողմը ամենաբարձր մակարդակով հերքում էր, որ Ջերմուկի հատվածում դիրքեր են հանձնել, հետո փաստորեն երեկ, թե այսօր հաստատվեց, որ այո՛, ոչ միայն հանձնել են, այլ ծանր տեխնիկայի ներգրավվածությամբ է տեղի ունեցել այդ գործընթացը, սակայն դրա ապացուցմանը եկան այն տեսանյութերը, որոնք ադրբեջանական կողմը տելեգրամյան ալիքներով տարածում էր, որոնք փաստացի ապացուցում են, որ այդպիսի միջադեպ տեղի է ունեցել։ Այսինքն՝ տեղի ունեցել է հանձնում, ոչ թե գրավում, իսկ հայկական կողմում սկզբում երկկողմանի կրակահերթ է եղել, հետո հայկական կողմի և ադրբեջանական կողմի միջև կապ է հաստատվել և վերադասների մակարդակով հայկական կողմին հրահանգավորվել է, որ կրակ չարձակեն։ Արշակ Կարապետյանը հրաման է տվել դիքավորվեն, ու ըստ մեր տեղեկությունների՝ այդ դիրքը՝ տարածքային առումով մտած է եղել Ադրբեջանի Հանրապետության սահմանի մեջ։ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ արդեն նախկին ՊՆ Արշակ Կարապետյանին է զանգել, իհարկե Նիկոլ Փաշինյանի հրամանով, ասել՝ քանի որ մեր կողմը ադրբեջանցիներին գերի է վերցրել, նրանց բաց թողեն, որպեսզի մեր տղաների գերի չվերցնեն։ Սակայն հրաման են տվել ադրբեջանցի գերիներին հետ տանել. տղաները հետ են տարել ու իրենք են գերեվարվել։

Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանի հրաժարականին, ապա դա կապված է եղել նահանջի գործողությունների և այսպես ասած` իմիտացիոն գործողությունները իրացնելու քաղաքական հրահանգի հետ, որը նա ստացել է երկրի ղեկավարության կողմից, և բնականաբար հայկական և ադրբեջանական կողմի միջև կապ է հաստատվել և վերադասների մակարդակով հայկական կողմին հրահանգավորվել է, որ կրակ չարձակեն։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված