Ուղիղ եթեր
Արմեն Գրիգորյանը հանդիպում կունենա Նիկոլայ Պատրուշևի հետ
copy image url

Արմեն Գրիգորյանը հանդիպում կունենա Նիկոլայ Պատրուշևի հետ

Ներքին 3 տարի առաջ - 11:52 17-11-2021

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվա կատարած այցի ընթացքում հնարավոր է՝ առանձին հանդիպում ունենա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, այդպիսի հնարավորությունը չի բացառվում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

Հիշեցնենք, որ Գրիգորյանը մասնակցում է ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարներին հանդիպմանը։

«Մենք չենք բացառում։ Ժամանակացույցը ճշտվում է։ Բայց, իհարկե, ենթադրվում է՝ քանի որ քարտուղարների ընդհանուր հանդիպում է, կարծում եմ, որ այդ շրջանակներում տարբեր հանդիպումներ են հնարարավոր։ Մանրամասները դեռ ճշտում ենք»,-ասել է դեսպանը։