Կոտայքի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը կդադարեցվի
copy image url

Կոտայքի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը կդադարեցվի

Ավելին 3 տարի առաջ - 11:21 17-11-2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 18-ին ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 19-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների, Արտավազ, Փյունիկ, Ձորակ, Մեղրաձոր, Մարմարիկ, Աղավնաձոր, Լեռնանիստ, Քաղսի, Սոլակ գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Գրին Ֆարմեր», «Լագրո Վինչ» ՍՊԸ-ների, «ԲԱԳՌԱՖ», «ՎԱՂԱՐՇ», «ԽԱՉՄԵՐՈՒԿ ԳԱԶ», «ԶՎԱՐԹՆՈՑ ԳԱԶ», «ԴԱՎՍ ԳՐՈՒՊ», «ԴԱՆԻԵԼ- Ա» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ի գազամատակարարումը։

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի