Վերջերս Ռուսաստանում ՀՀ դեսպանություն էր դիմել Մոսկվայի մի բնակչուհի՝ հայտարարությամբ, որ իր եղբոր և նրա կնոջ մահից հետո նրանց երեխաները գտնվում են իր խնամքի ներքո։ Եվ որպեսզի կարողանա ստանձնել անչափահասների խնամակալությունը, գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ երեխաները գտնվեն Հայաստանում, իսկ Հայաստան վերադառնալու համար նրանք չունեն անհրաժեշտ փաստաթղթեր։
ՀՀ Ոստիկանությունը Ռուսաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչների հետ համատեղ միջոցառումներով ձեռք բերեցին անչափահասներին Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ փաստաթղթեր։
Նոյեմբերի 11-ին ԱՊՀ անդամ-երկրների միջև անչափահասներին իրենց մշտական բնակության երկրներ վերադաձնելու համաձայնագրի պահանջների համաձայն, ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողներն անչափահասներին Ռուսաստանից տեղափոխեցին Հայաստան և հանձնեցին Սպիտակի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցներին։