Հայաստանի կանանց հավաքականն առաջատարների եռյակում է
copy image url

Հայաստանի կանանց հավաքականն առաջատարների եռյակում է

Սպորտ 3 տարի առաջ - 12:20 15-11-2021

Սլովենիայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Լեհաստանին 3։1 հաշվով հաղթելուց հետո Հայաստանի կանանց հավաքականն առաջատարների եռյակում է։

Հատկանշական է, որ հաղթական միավորներ են բերել սեւերով խաղացած Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը: Երեք տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը 6 միավոր ունի, նույնքան միավոր ունեն նաև Վրաստանն ու Ռուսաստանը։

Հայաստանի տղամարդկանց հավաքականն էլ Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում 2,5։1,5 հաշվով հաղթել է Իսրայելի ընտրանուն։ Գաբրիել Սարգսյանը հաղթել է իսրայելցի մրցակցին, իսկ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ–ոքի են ավարտել պարտիաները։Հայաստանի հավաքականը վաստակած 5 միավորով 6-րդն է մրցաշարում։

Ամենից շատ դիտված