«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ն սկսում է քննարկումների շարք՝ Հայաստանի և Արցախի քաղաքական խնդիրների և մարտահրավերների շուրջ
copy image url

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ն սկսում է քննարկումների շարք՝ Հայաստանի և Արցախի քաղաքական խնդիրների և մարտահրավերների շուրջ

Ներքին 3 տարի առաջ - 12:59 14-11-2021

Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.

«Հարգելի լրագրողներ

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը սկսում է քննարկումների շարք՝ Հայաստանի եւ Արցախի ներքին-արտաքին քաղաքական օրակարգի խնդիրների եւ մարտահրավերների շուրջ։

Առաջին քննարկումը տեղի կունենա վաղը, նոյեմբերի 15-ին, ժամը 13-ին «Օպերա-Սյուիթ» հոթելի «Մոցարտ» սրահում։

Վաղվա քննարկման օրակարգն է՝ «Պատերազմ եւ կապիտուլյացիա. մեկ տարի անց»։

Վստահ եմ՝ քննարկումները, որոնց մասնակցելու են քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ, լինելու են հետաքրքիր եւ արդյունավետ։

Ձեր ներկայությունը կարեւոր է։

Հասցեն՝ Երեւան, Բաղրամյան 1, նրբ 1-3»։

Ամենից շատ դիտված