Խոշոր ավիափոխադրողեր Էյր Ֆրանսի և Լուֆթհանզայի հետ համագործակցության շնորհիվ հասանելի 67 ուղղությունների փոխարեն ՀայՓոստի հաճախորդներն այժմ կարող են ծանրոցներ և փաթեթներ ուղարկել դեպի 124 երկիր:
Նոր համագործակցությունով նաև արագացել է փոստփոխանակման գործընթացը:
Օրինակ՝ դեպի Միացյալ Նահանգներ ուղարկվող առաքանիների առաքման մաքսիմալ տևողությունը նվազել է մոտ 5 անգամ:
Իսկ դեպի Եվրոպական երկրներ առաքվող առաքանիների ժամկետները նվազել են մոտ 30%-ով: