ՀայՓոստը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը սկսում են նոր համագործակցություն
copy image url

ՀայՓոստը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը սկսում են նոր համագործակցություն

Ներքին 3 տարի առաջ - 16:11 14-12-2021

ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի Գոռ Վարդանյանը նոյեմբերի տասնչորսին ստորագրեցին համագործակցության հուշագիր: Այն միտված է ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական փորձի հարստացմանը: Նոր համագործակցությունը արդյունավետ հարթակ կծառայի համատեղ ծրագրերի իրականացման համար։

ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ուսանողներին և դասախոսական կազմին ներկայացրել է ՀայՓոստի ձեռքբերումները, թվայնացման գործընթացը, iNovation դուստր ընկերությունը, մշակված ծրագրային լուծումները և սպասվող նորությունները:

Հուշագրով ամրագրվեցին ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաների անցկացումը, ինչպես նաև բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների կազմակերպումը ՀայՓոստում։

ՀայՓոստը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան նախատեսում են մշտապես քննարկել և մշակել համագործակցության առավել արդյունավետ այլ ձևաչափեր` կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար մակարդակում դրանց կիրառման նպատակով։

Ամենից շատ դիտված