2021 թվականի առաջին կիսամյակում 27 տոկոսով ավելացել Է ԱՊՀ-ի առեւտրական շրջանառությունը
copy image url

2021 թվականի առաջին կիսամյակում 27 տոկոսով ավելացել Է ԱՊՀ-ի առեւտրական շրջանառությունը

Ներքին 3 տարի առաջ - 14:56 12-11-2021

ԱՊՀ-ի երկրներին այս տարվա առաջին կիամյակում հաջողվել Է Էապես ավելացնել առեւտրական շրջանառությունը, նոյեմբերի 12-ին հայտնել Է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։

«Համավարակը լուրջ փորձություն դարձավ մեր պետությունների եւ ամբողջ աշխարհի համար, գործարար ակտիվության նվազման պատճառ եղավ»,- արձանագրել Է նա: Սակայն, Միշուստինի խոսքով՝ «Համագործակցության երկրների տնտեսություններն աստիճանաբար վերականգնվում են»: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում փոխադարձ առեւտուրն աճել Է գրեթե 27 տոկոսով, իսկ արտաքին առեւտրական շրջանառությունն՝ ավելի քան մեկ քառոռրդով, Համագործակցության համախառն ներքին արդյունքի ծավալն ամբողջությամբ վերցված ավելացել Է գործնականում 4,5 տոկոսով»,- նշել Է Ռուսաստանի վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: