Առաջարկվում է հստակեցնել Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի լիազորությունները
copy image url

Առաջարկվում է հստակեցնել Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի լիազորությունները

Ներքին 3 տարի առաջ - 22:44 10-11-2021

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթով հստակեցվում են հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումներին վերաբերող կարգավորումները:

Ըստ էության, քննարկման կարիք չունեցող հարցերի պարագայում կարգավորման գործընթացի առավել օպերատիվ և արդյունավետ կազմակերպման նպատակով նախատեսվել է գրավոր քվեարկությամբ հանձնաժողովի որոշումների ընդունման հնարավորությունը և կազմակերպման ընդհանուր կարգը, որի մանրամասները կսահմանվեն հանձնաժողովի կողմից:

Ամրագրվել են նաև բանավոր որոշումների ընդունմանն առնչվող կարգավորումներ: Նշվել է նաև, որ նախագծերի ընդունումն ուղղված է հանձնաժողովի հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության սահմանադրաիրավական մանդատն իրագործելու կարողությունների բարելավմանը:

Օրենսդրական փաթեթը հանձնաժողովի որոշմամբ կքննարկվի 24-ժամյա ռեժիմով: Պատգամավորները դրական եզրակացություն են տվել նախագծերի փաթեթին: