Մի տեղ՝ ԱՀ, մի տեղ` ԼՂ. անորոշություն կա. Արծվիկ Մինասյանն առաջարկեց հստակեցնել հարցը

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:56 16-11-2022
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստի ընթացքում Կառավարության կողմից ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը կից հայտարարությամբ վավերացնելու մասին օրինագծի քվեարկությունից առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ԱԺ ներկայացված փաթեթում՝ տեղեկանքների մասով դրված է հայտարարության մի նախագիծ, որը չի համապատասխանում Կառավարության հաստատած տարբերակին․ «ԱԺ ներկայացված տեղեկանքների բաժնում՝ հայտարարության տեքստում, Լեռնային Ղարաբաղ բառից հետո օգտագործվել է Արցախի Հանրապետություն բառակապակցությունը, որը խիստ խրախուսելի է։ Բայց հիմա անորոշություն է ձևավորված, թե հայտարարության որ տեքստն է քվեարկվում»։

Հարցը հստակեցնելու ուղղությամբ 20 րոպե ընդմիջումից հետո ընդդիմադիրները նախագծին դեմ քվեարկեցին, ինչից հետո Մինասյանն ասաց․ «Մեր քվեարկությունը պայմանավորված էր ոչ թե կամընտիր արձանագրության վերաբերյալ վերաբերմունքով, այլ կառավարության դիրքորոշման, որովհետև շատ լավ հնարավորություն էր ու առիթ էր հատկապես Ադրբեջանի կողմից իր սանձարձակ պահվածքին համարժեք արձագանք տալու տեսակետից։ Եվս մեկ անգամ փաստում ենք, որ ՀՀ գործող իշխանությունը շարունակում է խուսափողական վարքագիծը Արցախի Հանրապետություն բառակապակցությունը օգտագործելու ուղղությամբ»;





Ամենից շատ դիտված