Վրաստանում Սաակաշվիլիի կողմնակիցները հանրահավաքի ժամանակ ոտքերը սրբել են Ռուսաստանի դրոշի վրա

Արտաքին 3 տարի առաջ - 19:59 10-11-2021

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցները ցույց են կազմակերպել Թբիլիսիի դատարանի շենքի մոտ։ Նրանք հավաքվել էին այնտեղ՝ աջակցելու Սաակաշվիլիին նրա գործով լսումների ժամանակ։

Սոցցանցերում տարածված վրացական հեռուստաալիքների հեռարձակումների կադրերում երեւում է, թե ինչպես են մի քանի ակտիվիստներ ոտքերը սրբում գետնին փռված ռուսական դրոշի վրա։

Հաղորդվում է նաև, որ մասնակիցները հակառուսական կարգախոսներ են բղավել:

Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին։ Դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ նա ութ տարվա արտագաղթից հետո Ուկրաինայից վերադարձել է Վրաստան։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացառել է նախկին նախագահի վաղաժամկետ ազատումը և Ուկրաինա տեղափոխումը։ Ինչպես նշել է նա, սա կնշանակի, որ իշխանությունները չեն հարգում երկրի օրենքները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաակաշվիլին տեղափոխվել է Թբիլիսիի բանտային հիվանդանոց։