«Վրացական երազանք» կուսակցության տասնյակ կողմնակիցներ ներխուժել են ընդդիմադիր «Ազգային շարժման» կենտրոնական գրասենյակ և հարձակվել կուսակցության ներկայացուցիչների վրա, հայտնում է Civil Georgia-ն։
Տղամարդիկ գրասենյակ են ժամանել մեքենաներով, որոնց պատուհաններից կախված էին «Վրացական երազանքի» հսկայական դրոշները:
Նշվում է, որ Pirveli հեռուստաալիքը հրապարակել է Ազգային շարժման անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կադրեր, որոնք պղպեղի սփրեյ են կիրառել հարձակվողների նկատմամբ, որից հետո նրանք լքել են տարածքը։