NASA-ն հետաձգել է տիեզերագնացների վայրէջքը Լուսնի վրա մինչև 2025 թվականը
copy image url

NASA-ն հետաձգել է տիեզերագնացների վայրէջքը Լուսնի վրա մինչև 2025 թվականը

Արտաքին 3 տարի առաջ - 18:49 10-11-2021

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը հետաձգել է լուսնային առաքելությունը մինչև 2025 թվականը, որի շրջանակներում նախատեսվում է տիեզերագնացներին իջեցնել Երկրի արբանյակի մակերեսին։ Այս մասին լրագրողներին հայտնել է NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը, հաղորդում է Reuters-ը։

Մասնագետները, նրա խոսքով, տեխնիկապես չեն հասցնի 2024 թվականին Լուսնի վրա տիեզերագնացների վայրէջքին պատրաստվել։ Նախկինում նման նպատակ էր դրել Դոնալդ Թրամփի վարչակազմը։

Ամենից շատ դիտված