Հունվարի 2-ը ևս կլինի ոչ աշխատանքային
copy image url

Հունվարի 2-ը ևս կլինի ոչ աշխատանքային

Ներքին 3 տարի առաջ - 14:26 10-11-2021

Ագային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին։ Հանձնաժողովի նիստին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր փոփոխությունների առաջարկություն ներկացրել, ըստ որի՝ սահմանվում է, որ ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը: «Առաջին և երկրորդ ընթերցման արանքում բազմաթիվ կոնսուլտացիաներ են եղել, թե՛ ՔՊ-ում, թե՛ հասարակական լայն քննարկումներ։ Մենք առաջինից երկրորդ ընթերցմամբ ուզում ենք առաջարկել փոփոխություն կատարել և հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում»,-ասաց նա։