Մհեր Գրիգորյանը և Նաթիա Նացվլիշվիլին քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
copy image url

Մհեր Գրիգորյանը և Նաթիա Նացվլիշվիլին քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Ներքին 3 տարի առաջ - 16:30 09-11-2021

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, հայտնում են փոխվարչապետի մամուլի ծառայությունից:

Փոխվարչապետը շնորհավորել է Նաթիա Նացվլիշվիլիին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության իրականացման գործում:

ՄԱԶԾ նորանշանակ մշտական ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատրաստակամ է առավելագույն ջանքերը գործադրելու համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում համագործակցության խորացման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են համագործակցության հնարավոր նոր ուղղությունները, անդրադարձել ծրագրերին առնչվող ընթացիկ հարցերին:

Մհեր Գրիգորյանը և Նաթիա Նացվլիշվիլին մտքեր են փոխանակել նաև կայուն զարգացման նպատակների իրականացման, Հայաստանում ընտրական համակարգի կատարելագործման և հանրային կառավարման բարեփոխումների շուրջ:

Ամենից շատ դիտված