ԿՀՎ տնօրենը Բայդենի ցուցումով այցելել է Մոսկվա
copy image url

ԿՀՎ տնօրենը Բայդենի ցուցումով այցելել է Մոսկվա

Արտաքին 3 տարի առաջ - 11:12 09-11-2021

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան Պիերը հաղորդել է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսի գլխավորած ամերիկյան պատվիրակությունը երկրի առաջնորդ Ջո Բայդենի ցուցումով նոյեմբերի 2-3-ն այցելել է Մոսկվա։

«Նրանք հանդիպել են Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների հետ՝ երկկողմ հարաբերությունների շրջանակում մի շարք հարցեր քննարկելու համար»,- պարզաբանել է նա։

Կարին Ժան Պիերն ասել է, որ ԿՀՎ տնօրենի ՌԴ մայրաքաղաք կատարած այցի վերաբերյալ այլ մանրամասներ նա չի կարող ներկայացնել։