Գյումրիում դիմավորել են մեր մեդալակիրներ  Բաչկովին և Չալոյանին
copy image url

Գյումրիում դիմավորել են մեր մեդալակիրներ Բաչկովին և Չալոյանին

Սպորտ 3 տարի առաջ - 14:54 08-11-2021

Նոյեմբերի 8-ին Գյումրիում դիմավորել են Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում բրոնզե և արծաթե մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներ Հովհաննես Բաչկովին և Դավիթ Չալոյանին: Այդ մասին հայտնում է Գյումրու համայնքապետարանում։

Մարզիկներին դիմավորել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, սպորտի ոլորտի պատասխանատուներ, ներկայացուցիչներ և այլք: Ներկաները շնորհավորել են մարզիկներին, միաժամանակ հույս հայտնել, որ գյուրեցի մարզիկները հետագա մրցաշարերից ևս կվերադառնա նվաճումներով:

Ամենից շատ դիտված