Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպում պատրաստվում է, սակայն ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ դեռ չկան: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հանդիպման համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Բայց ցանկանում եմ նշել, որ առայժմ հստակ պայմանավորվածություններ չկան տեսակոնֆերանսի ժամկետների հետ կապված, աշխատանքները շարունակվում են», - ասել է Պեսկովը: