Արդեն 50 երեխա պատվաստվել է․ Անահիտ Ավանեսյան
copy image url

Արդեն 50 երեխա պատվաստվել է․ Անահիտ Ավանեսյան

Ներքին 3 տարի առաջ - 13:00 08-11-2021

12 տարեկանից բարձր երեխաների պատվաստումը կարող է լինել, եթե կա ծնողի գրավոր թույլտվությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ըստ նրա, արդեն կա պատվաստված 50 երեխա։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև թեստերի գներից, քանի որ դրանց ինքնարժեքն անհամեմատ ցածր է: Ըստ Անահիտ Ավանեսյանի թեստերի գինը չի որոշվում միայն հենց թեստի ինքնարժեքով։ Դրա գնագոյացման վրա ազդում են նաև տարատեսակ սարքավորումներն ու լաբորատոր պայմանները։ Նա նաև ընդգծեց, որ նախարարությունը թեստերի գների հետ որևէ առնչություն չունի։ Ի դեպ, Անահիտ Ավանեսյանը հաճախ է սիրում խնդիրներից խուսափել նման պատասխանով՝ դա նախարարության գործառույթը չէ։